Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 25 ապրիլի, 2026 թ.

««Քաղաքացու օրը» նշելուց առաջ, այդ նույն քաղաքացու հանդեպ տարրական հարգանք դրսևորեք»․ Աննա Ավետիսյան

83
Այսօր, 14:12
««Քաղաքացու օրը» նշելուց առաջ, այդ նույն քաղաքացու հանդեպ տարրական հարգանք դրսևորեք»․ Աննա Ավետիսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեմագոգիայով զբաղվելու փոխարեն, «քաղաքացու օրը» նշելուց առաջ, այդ նույն քաղաքացու հանդեպ տարրական հարգանք դրսևորեք։
Գրեթե երեք ամիս Առաքելյան և Վշտունի փողոցների բնակիչները ապրում են այս միջավայրում։
Բացի այն, որ ամբողջ փոշին ու կեղտը ոտքի հետ մտնում է մարդկանց տները, նաև գույքային վնասներ են կրում՝ քանի որ բնակիչների ավտոմեքենաները ջարդվում են բաց մնացած դիտահորի և աշխատանքների կիսատ թողնված լինելու պատճառով(տեսանյութում ամբողջը չի երևում)։
Մի փոքր փողոց երեք ամսում չե՞ք կարողանում նորոգել։
Երևանի քաղաքապետարան, Աջափնյակ վարչական շրջան»։

Աղբյուրը`   Աննա Ավետիսյան