Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 25 ապրիլի, 2026 թ.

«Այս օրը մեզ հիշեցում է ուժեղ լինելու մասին». Մարիաննա Ղահրամանյան

82
Երեկ, 22:54
«Այս օրը մեզ հիշեցում է ուժեղ լինելու մասին». Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյնի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը պարզապես հիշեցում չէ անցյալի մասին…Այս օրը հիշեցում է մեզ՝ ուժեղ լինելու մասին։
Մեր հայրենակիցները կոտորվեցին նաև այն պատճառով, որ չունեինք կազմակերպված և ուժեղ պետություն, որը կկարողանար պաշտպանել իր ժողովրդին։
Այսօր մենք մեզ նույն հարցն ենք տալիս՝ պատրա՞ստ ենք լինել ուժեղ, թե ուզում ենք շարունակել կորստաբեր ընթացքը թույլ իշխանության հետ։
Հասարակությունը սպասում է առաջնորդի,
որը չի թողնի իր ժողովրդին անպաշտպան ու գլուխ չի խոնարհի հակառակորդի առաջ։
Այս սպասումը օբյեկտիվորեն կապվում է Սամվել Կարապետյանի հետ։
Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդի հետ թիմակիցների հանդիպումը ընդամենը մեկ օրում հավաքել է 1.2 միլիոն (ավելացող) դիտում՝ միայն մեր Ֆեյսբուքի պաշտոնական էջում։
Սա պարզապես թիվ չէ։
Սա հստակ ազդակ է։
Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացին պատրաստ է փոփոխության,
պատրաստ է ուժեղ պետության, պատրաստ է ուժեղ առաջնորդի և պատրաստ է այլևս թույլ չլինել»: