Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել
![]() «Հայոց Ցեղասպանութեան 111-րդ ոգեկոչման առիթով, Ուրբաթ, 24 Ապրիլ 2026-ի առաւօտեան ժամը 10։00-ին, մեր ժողովուրդի զաւակները համախմբուեցան Անթիլիասի Մայրավանքին մէջ՝ մասնակցելու Սուրբ եւ Անմահ Պատարագին, կատարելու Բարեխօսական Կարգ եւ ծաղկեպսակներ զետեղելու Սրբոց Նահատակաց յուշարձան-մատրան առջեւ։ Արդարեւ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին նախագահութեամբ, Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան մատուցեց Սուրբ Պատարագը։ Ներկայ էին Լիբանանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարար դոկտ. Նորա Պայրագտարեան, Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Սարմէն Պաղտասարեան, դեսպանատան անձնակազմը, ինչպէս նաեւ լիբանանահայ երեք կուսակցութիւններու ներկայացուցիչները, նախկին թէ ներկայ, օտար թէ հայ նախարարներ ու երեսփոխաններ եւ հայկական կազմակերպութիւններու, կառոյցներու, միութիւններու ու մարմիններու ներկայացուցիչներ։ Սուրբ Պատարագէն ետք, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարի ղօղանչներու ներքոյ եւ սկաուտական շարքերու ուղեկցութեամբ, ներկաները ուղղուեցան Սրբոց Նահատակաց յուշարձան-մատուռին դիմաց, ուր Վեհափառ Հայրապետին հանդիսապետութեամբ եւ միաբան հայրերու ու Դպրեվանքի աշակերտներուն մասնակցութեամբ կատարուեցաւ Հայոց Ցեղասպանութեան սրբոց նահատակաց նուիրուած Բարեխօսական Կարգ եւ ապա՝ ծաղկեպսակներու զետեղում։ Աւարտին, Նորին Սրբութիւնը, վեհարանի պատշգամէն, իր հայրապետական ու հայրական ողջոյնները տուաւ Մայրավանքի շրջափակին հաւաքուած լիբանանահայ սկաուտական կազմերուն եւ շեփորախումբերուն»։ Աղբյուրը` Կիկիլիա TV |

Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում կազմակերպվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն
2421:06
Քաղաքացիների մեծ հոսքը չի դադարում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6020:33
«Ծիծեռնակաբերդի ճանապարհն այնպես է կառուցված, որ նախ թեքվես դեպի Արևմտյան Հայաստան, հետո՝ դեպի հուշահամալիր»․ Մեսրոպ Առաքելյան
5020:30
«Վաղուց ժամանակն է լինել ուժեղ, ունենալ ուժեղ պետություն»․
5020:18
«Որևէ երկրի դրոշ վառելու կողմնակից չեմ, բայց դա բողոքի արտահայտման ձև է». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
5520:06
«Կաթողիկոսն ընդունել է միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին»․ Մայր Աթոռ (լուսանկար)
7320:00
