Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 ապրիլի, 2026 թ.

«Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն»․ Եզրաս Սրբազան

59
Այսօր, 19:54
«Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն»․ Եզրաս Սրբազան

Ապրիլի 24-ն Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին մարդաշատ էր։ Թեմակալ առաջնորդ ՏերԵզրաս արք․ Ներսիսյանի հանդիսապետությամբ բարեխոսական կարգ կատարվեց՝ աղոթական ներկայությամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու, ասորի, հռոմեակաթոլիկ և կրոնական այլկազմակերպությունների ներկայացուցիչների։

Արարողությանը ներկա էին նաև ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ, պետական այրեր, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ մտավորականներ ու ազգային բարերարներ։

Արարողության ավարտին Եզրաս սրբազանն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսիուղերձը Եղեռնի 111-ամյակի առիթով․․․

Արարողության ավարտին հյուրերը Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհեցին։ Ռուս լրագրողի այն հարցին, թե ինչ խորհուրդ ունի ապրիլի 24-ը հայերի համար, Եզրաս սրբազանը պատասխանեց՝ «Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն»: