Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 ապրիլի, 2026 թ.

«Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պատերազմի եռագլուխ կուսակցության համար երեք մանեթանոց լացի հարթակ է». Նիկոլ Փաշինյան

66
Այսօր, 18:48
«Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պատերազմի եռագլուխ կուսակցության համար երեք մանեթանոց լացի հարթակ է». Նիկոլ Փաշինյան

«Համոզված եմ, որ շատերդ այսօր եղել եք Ծիծեռնակաբերդի հուշահամլիրում և տեսել եք Կառավարության նախաձեռնած նորոգման աշխատանքների արդյունքները 3 մույթերում, և տեսել եք չնորոգված մույթերի դուրսպրծած քարերը, որոնք վախ են առաջացնում, թե այցելուների վրա կընկնեն»,- ֆեյսբուքյան եթերով ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հուշահամալիրի վերանորոգման աշխատանքներին: Նա նշել է. «Հույս ունեմ՝ հետևություններ արել եք այս ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման շուրջ էժան շոուներ կազմակերպողների վերաբերյալ: Նրանց նպատակն այն էր, որ այս կամ նախորդ ապրիլի 24-ին փլուզվեր Ծիծեռնակաբերդի հուշահամլիրը, որպեսզի իրենք իրենց երեք մանեթանոց լաց ու կոծը դնեին և շարունակեին: Բայց մենք կանխեցինք դա, որովհետև երեք ամենավատ վիճակում գտնվող մույթերը, որոնք ունեին շտապ նորոգման կարիք, մենք իրականացրեցինք այդ շտապ նորոգումը, և ապրիլի 24-ին նրանց կանխատեսած որևէ իրադարձություն, որի շուրջ նրանք ավանսով ողբում էին, տեղի չունեցավ:

Ուզում եմ հույս հայտնել, որ մեր քաղաքացիները պատերազմի եռագլուխ կուսակցության այս էժան գործելակերպից հետևությւոններ են արել, որովհետև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նրանց համար ոչ այլ ինչ է, քան երեք մանեթանոց լացի հարթակ»:

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան