«Ազգովի պետք է պահանջենք հայ գերիների վերադարձ»․ Գևորգ Սուջյան
![]() «Ցեղասպանության նման մի բան է այն, որ բռնի տեղահանվեցին մեր արցախցի հայրենակիցները․ դա անընդունելի է»,- այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը։ Խոսելով Բաքվում պահվող հայ գերիների մասին՝ նա հայտնել է, որ լուրջ մտահոգություններ ունի՝ կապված նրանց առողջական վիճակի հետ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի վերահսկել գերիների առողջական վիճակը։ «Այնտեղ բժշկական միջամտությունը զրո մակարդակի վրա է։ Երեկոյան ժամը վեցից հետո առհասարակ բժշկություն չկա, նույնիսկ մի բուժքույր չկա։ Եթե մեկի հետ մի բան պատահի, ոչ մի բժշկական միջամտություն չի լինելու, կարող է մահանալ»,- ասաց նա։ «Ինձ անօրինական բռնել են ու անօրինաբար դատել են։ Հենց դա է, որ պետք է ապացուցվի, որ անօրինական գործողություններով են առաջնորդվում Ադրբեջանի ղեկավարները»,- նշեց Սուջյանը՝ հավելելով, որ ազգովի պետք է պահանջել հայ գերիների վերադարձ։ |

«Ո՞վ է խմբագրել Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը և ո՞վ է նրա «ոխերիմ» ընկերը»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
1215:30
«Հիմա երևի առավոտից երեկո «Դոլյա վորովսկայան» է երգում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5215:18
«Պարզվեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, ընդ որում՝ ամենաանհաջող դաշնակցականը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7514:42
«Որ ասում են՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4014:30
«Լրագրողների վրա հարձակումը ռազմական հանցագործություն է»․ Լիբանանի վարչապետ
11514:26
«Մոմի փողերը նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվե՞ն, թե՞ եկեղեցու կարիքների համար են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6614:12
