«ՀՀ ղեկավարությունն ինչո՞ւ չի արձագանքել». Զախարովան՝ Ստեփանակերտի եկեղեցիների ոչնչացման մասին
![]()
«Հուշարձանների դեմ պատերազմը անընդունելի է, անկախ նրանից, թե որտեղ է դա տեղի ունենում»,- չեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե Ստեփանակերտում ադրբեջանցիները ոչնչացրել են 2 հայկական եկեղեցի, ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ։ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը «բոլորից լավ» գիտի, թե ինչ է նշանակում, երբ ոչնչացվում են համատեղ մշակույթի և պատմության հետ կապված հուշարձաններ։ «Մենք կրկնակի չափանիշներ չունենք. դա չի կարելի անել ոչ մի տեղ»,- ընդգծել է նա։ Զախարովան ուշադրություն է հրավիրել պաշտոնական Երևանի արձագանքի բացակայության վրա՝ առաջարկելով լրագրողին հարցն ուղղել առաջին հերթին Հայաստանի ղեկավարությանը։ «Շատ լավ կլիներ նման հարցեր տալ առաջին հերթին Հայաստանի ղեկավարությանը, ինչո՞ւ նրանք չեն արձագանքել»,- ասել է նա՝ հիշեցնելով նաև Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև 2020-2022թթ․ եռակողմ համաձայնագրերը, որոնք նախատեսում են մարդասիրական հաշտեցման ուղի, ներառյալ կալանավորվածների եւ փախստականների վերադարձը։ Ռուսաստանը, նրա խոսքով, պատրաստ է օգնել նման հարցերի լուծմանը, եթե նման խնդրանք լինի։ |

«Ո՞վ է խմբագրել Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը և ո՞վ է նրա «ոխերիմ» ընկերը»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
1215:30
«Հիմա երևի առավոտից երեկո «Դոլյա վորովսկայան» է երգում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5215:18
«Պարզվեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, ընդ որում՝ ամենաանհաջող դաշնակցականը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7514:42
«Որ ասում են՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4014:30
«Լրագրողների վրա հարձակումը ռազմական հանցագործություն է»․ Լիբանանի վարչապետ
11514:26
«Մոմի փողերը նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվե՞ն, թե՞ եկեղեցու կարիքների համար են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6614:12
