«Ցեղասպանության դեմ մեր ամենամեծ ու ճիշտ պատասխանը կլինի զարգացած, արդար ՀՀ ունենալը»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Օրվա իշխանության ներկայացուցիչները փորձել են աղավաղել այդ իրադարձության անանց նշանակությունը, կասկածի տակ են դրել ցեղասպանության հանգամանքները, ցեղասպանության բոլոր զոհերի նույնականացման խնդիր են դրել և այլն։ Ցեղասպանության դեմ մեր ամենամեծ ու ճիշտ պատասխանը կլինի զարգացած, արդար Հայաստանի Հանրապետություն ունենալը, որտեղից հայերը չեն արտագաղթի, ուր կվերադառնան արտերկրի հայերը։ Մինչև հիմա այդ խնդիրը չի դրվել ու չի լուծվել, և դրա պատճառներից մեկն էլ այն է եղել, որ իշխանության եկածները եղել են աղքատ մարդիկ, ովքեր առաջնահերթ հոգացել են ոչ թե Հայաստանի, ազգի ճակատագիրը, այլ՝ իրենց ու իրենց թիմի անդամների կտրուկ հարստանալը՝ հանրային ու պետական ռեսուրսների հաշվին։ Հույս ունեմ, որ արտերկրում սեփական աշխատանքով հարստացած, դոլարային միլիարդատեր Սամվել Կարապետյանի Հայաստանի վարչապետ դառնալով՝ նոր իշխանությունը չի մտածի իշխող թիմի հարստացման մասին, այլ՝ Հայաստանի պետության ուժեղացման, զարգացման վերաբերյալ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

««Անկախ դիտորդը» պահանջում է 15 դրվագով պատասխանատվության ենթարկել «Իմ քայլ»-ի ղեկավար Աննա Հակոբյանին»․ Դանիել Իոաննիսյան
3415:00
«Որպես ՄԻՊ, ձեզ համար բարոյական պարտք չեք համարո՞ւմ անձամբ դիմել Արդբեջանի ձեր գործընկերոջը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
3014:54
«Վարորդը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, ես էլ ինքնատիրապետումս կորցրել եմ». զոհվածի մայրը դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ)
6714:36
«44-օրյայի քննիչ հանձնաժողովը, գտնվելով ՔՊ ենթակայության տակ, չէր կարող արդարացի որոշում ընդունել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
5814:06
Զոհված զինծառայողի մորը 1.5 տարի առաջվա միջադեպի համար տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին (տեսանյութ)
8013:30
«Հուսանք՝ իշխանությունը կազատի վարորդներին ապօրինի պահանջներից»․ Քրիստինա Վարդանյան
7713:12
