Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 ապրիլի, 2026 թ.

«Առանց հանցանքի ընդունման չի կարող լինել վստահություն, որ այն չի կրկնվելու»․ Հայկ Մարության

46
Այսօր, 14:00
«Առանց հանցանքի ընդունման չի կարող լինել վստահություն, որ այն չի կրկնվելու»․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի ժողովուրդ, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։
Մեր սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչելով հանդերձ, այսօր ստիպված ենք նորից արձանագրել մի քանի պարզ ճշմարտություն՝ հակադարձելու համար գործող իշխանության ուրացման ամոթալի փորձերին։
Խաղաղությունը բոլորիս ցանկությունն է, և իրական ու ամուր խաղաղությունը կգա միայն անկեղծ, անկաշկանդ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության պայմաններում։
Առանց հանցանքի ընդունման չի կարող լինել վստահություն, որ այն չի կրկնվելու։ Ասվածի ապացույցը մենք քանիցս տեսել ենք։
Շարունակվող ժխտողականությունն ու հայատյացության դրսևորորումները խաղաղ համակեցության ձգտման մասին չեն վկայում։
Արժանապատիվ հաշտությունն ու բարիդրացիությունը հնարավոր են, բայց ոչ երբեք՝ կեղծիքի և անորոշության պայմաններում։
Թող մեր սուրբ նահատակները բարեխոս լինեն մեր երկրի ու ժողովրդի համար։
Աստված մեզ պահապան»։

Աղբյուրը`   Հայկ Մարության