Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 ապրիլի, 2026 թ.

«Ո՞վ է ասել՝ Փաշինյա՞նը, Հայաստանի մեծագույն լուզե՞րը»․ Լևոն Զուրաբյան

34
Այսօր, 13:12
«Ո՞վ է ասել՝ Փաշինյա՞նը, Հայաստանի մեծագույն լուզե՞րը»․ Լևոն Զուրաբյան

«Մենք թույլ չենք տա ոչ մեկին ջնջել մեր հիշողությունները, իսկ այսօրվա իշխանությունները, ցավոք, զբաղված են հենց դրանով»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին հայտարարություններ հնչեցրեց, ձևակերպումներ տվեց․ ինչպե՞ս կարձագանքեք»,- հետաքրքրվեց լրագրողը։ «Ո՞վ, Փաշինյա՞նը, Հայաստանի մեծագույն լուզե՞րը։ Խնդիրը նրա մեջ է, որ ինքը ոչ միայն իր անձի համար է լուզեր, ինքը Հայաստանի համար լուզեր է։ Մի մարդ, ով Հայոց պատմության մեջ Հայաստանին, հայոց աշխարհին, հայ ժողովրդին հասցրել է ամենամեծ վնասը, որի գործողությունների ընթացքում բնաջնջվել է մի ամբողջ հայոց աշխարհ, կորցրել ենք ՀՀ ինքնիշխան տարածքներ, այդ մարդն իրեն իրավունք է վերապահում տալ ինչ-որ գնահատականներ Առաջին նախագահի մասի՞ն․․․»,- նշեց Զուրաբյանը։

Լևոն Զուրաբյանի ճեպազրույցը