Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 ապրիլի, 2026 թ.

«Պատմական ճշմարտությունը չի կարող ենթարկվել քաղաքական նպատակահարմարության»․ Մեսրոպ Առաքելյան

75
Այսօր, 16:12
«Պատմական ճշմարտությունը չի կարող ենթարկվել քաղաքական նպատակահարմարության»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը՝ խոնարհումով և նրանց հիշատակի առջև պատասխանատվության հստակ գիտակցությամբ։
Մարդկության դեմ կատարված այդ սոսկալի ոճրագործությունը չի կարող և չպետք է դիտարկվի որպես անցյալի փակ էջ։ Այսօր, երբ փորձեր են արվում այն պատմության լուսանցքներում թողնելու, մենք պարտավոր ենք ավելի շատ խոսել այդ մասին՝ պահանջելով արդարության վերականգնում։ Պատմական ճշմարտությունը չի կարող ենթարկվել քաղաքական նպատակահարմարությանը։
Ցեղասպանության մասին հիշողությունը միայն պատմություն չէ․ դա արդարության, իրավունքների և ազգային գոյության հարց է։ Եվ ցանկացած փորձ՝ լռեցնելու այդ ճշմարտությունը, ոչ միայն անհարգալից վերաբերմունք է անմեղ զոհերի հիշատակի նկատմամբ, այլև հարված միջազգային և համամարդկային արժեքներին։
Հիշողությունը մեզ համար ընտրություն չէ․ այն պարտավորություն է՝ պետական, ազգային և բարոյական պարտավորություն՝ պահանջելու, որ Հայոց ցեղասպանությունը ստանա իրավական, քաղաքական և բարոյական համապատասխան գնահատական։
Հիշում ենք անմեղ զոհերին։
Հաստատուն ենք մեր պահանջատիրության մեջ»։

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան