«Մեր նահատակների հիշատակը մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, միասնական, երբեք չմոռանալ և չհանձնվել»․ Գագիկ Ծառուկյան
![]() ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 1․5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Ժամանակն անզոր է բթացնել այն ցավը, որը մինչ օրս վերապրում են Ցեղասպանության զոհերի ժառանգները, քանի դեռ պատմական արդարությունը վերականգնված չէ։ Սա պարզապես հիշատակի օր չէ։ Սա մեր խղճի, մեր պատմական հիշողության, մեր ազգային ինքնության օրն է։ Բայց մենք չպետք է միայն սգանք։ Մենք պետք է ապրենք, պայքարենք արդարության վերականգման համար, շենացնենք ու հզորացնենք մեր հայրենիքը, որպեսզի ամբողջ քաղաքակիրթ աշխարհը համոզվի, որ հայի կամքն անկոտրում է։ Մեր նահատակների հիշատակը մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, լինել միասնական, երբեք չմոռանալ և երբեք չհանձնվել։ Աղբյուրը` Գագիկ Ծառուկյան |

««Անկախ դիտորդը» պահանջում է 15 դրվագով պատասխանատվության ենթարկել «Իմ քայլ»-ի ղեկավար Աննա Հակոբյանին»․ Դանիել Իոաննիսյան
3415:00
«Որպես ՄԻՊ, ձեզ համար բարոյական պարտք չեք համարո՞ւմ անձամբ դիմել Արդբեջանի ձեր գործընկերոջը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
3014:54
«Վարորդը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, ես էլ ինքնատիրապետումս կորցրել եմ». զոհվածի մայրը դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ)
6714:36
«44-օրյայի քննիչ հանձնաժողովը, գտնվելով ՔՊ ենթակայության տակ, չէր կարող արդարացի որոշում ընդունել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
5814:06
Զոհված զինծառայողի մորը 1.5 տարի առաջվա միջադեպի համար տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին (տեսանյութ)
8013:30
«Հուսանք՝ իշխանությունը կազատի վարորդներին ապօրինի պահանջներից»․ Քրիստինա Վարդանյան
7713:12
