Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն դատապարտվեց 10 տարվա ազատազրկման
![]() Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին դատապարտեց 10 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր ճանաչվեց պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման համար, հաղորդում է «Ռուսթավի 2»-ը։ Դատարանը բռնագրավել է Բուրչուլաձեի հողատարածքն ու տունն Իսպանիայում, ինչպես նաև Վրաստանի Ծկնեթի քաղաքում գտնվող տունը։ Գործին մասնակցում են նաև պաշտպանության նախկին փոխնախարար Գեորգի Խաինդրավան և պաշտպանության նախկին նախարար Վասիլ Մխեիձեի աներորդին։ Նրանք դատապարտվել են 8-ական տարվա ազատազրկման։ Մեկ այլ մեղադրյալ՝ Պաշտպանության նախարարության գնումների վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Գուդուշաուրին, ստացել է 4 տարվա պայմանական ազատազրկում, 10,000 լարի (3,700 դոլար) տուգանք և մեկ տարվա արգելք նախարարությունում պաշտոն զբաղեցնելու համար։ Դատախազությունը պնդում է, որ 2023 թվականին Ջուանշեր Բուրչուլաձեն ՄՌՏ սկաներ է գնել չափազանցված գնով՝ 1,5 միլիոն դոլարով։ Այս գումարից նա յուրացրել է 496,000 դոլար և բաժանել այն իր հանցակիցների միջև, ըստ քննիչների։ 2025 թվականի հունվարին նախկին նախարարի ընտանիքը Իսպանիայում գնել է 465,300 դոլար արժողությամբ առանձնատուն։ Դատախազությունը կարծում է, որ Ջուանշեր Բուրչուլաձեն փորձում էր լվանալ իր անօրինական եկամուտը։ Ջուանշեր Բուրչուլաձեն ձերբակալվել է 2025 թվականի սեպտեմբերին։ Նա 2021-2024 թվականներին զբաղեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։ |

«Շիական էլեմենտն Ադրբեջանում վերջապես ցույց տվեց իր դեմքը». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
5118:54
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից
10916:48
«Մի խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
10715:36
«Եթե ադրբեջանցի զինծառայողը գիտի, որ ՀՀ-ում դատվելուց հետո պիտի հանձնվի Ադրբեջանին, արդեն անպատժելիության գիտակցում է ձևավորվում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8715:12
«Առաջարկում եմ անցնել իրավապահ համակարգի հաստատությունների շենքերով»․ Հակոբ Բադալյան
11014:48
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
12814:18
