«Ոչ թե ժողովուրդը չէր ցանկանում լսել, այլ Սերժ Սարգսյանը չէր ցանկանում բացատրել». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ ««Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետև ժողովուրդը չէր ցանկանում լսել։ Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ»,- ասում է Սերժ Սարգսյանը: Կարեւոր չէ, թե ինչ համատեքստում է ասում, որովհետեւ այս խոսքը, թերեւս, կարող է «էքզիստենցիալ իմաստով» տարածվել նրա նախագահության տասնամյակի վրա: Այն, իհարկե, շատ բարդ ու խրթին ներքին եւ արտաքին իրողություններով լեցուն ու խճճված տասնամյակ էր, բայց կոնկրետ բնորոշման առումով տեսակետս այն է, որ, այդուհանդերձ, ոչ թե ժողովուրդը չէր ցանկանում լսել, այլ Սերժ Սարգսյանը չէր ցանկանում բացատրել: Սերժ Սարգսյանն այստեղ դիտարկում եմ արդեն ոչ թե մարդ, անձ, նախագահ, այլ կառավարող համակարգ: Գլխավոր խնդիրն այն էր, որ կառավարող համակարգի ներսում էին դադարել ցանկանալ միմյանց լսել: Բայց, այդ իմաստով ոչ թե լռություն էր համակարգի ներսում, այլ աղմուկ: Իսկ ժողովուրդը հիմար չէ, որ փորձի լսել աղմուկը: Պետք էր կարողանալ կարգավորել այդ համակարգի աղմուկի հարցը, որ հնարավոր լիներ որեւէ բան բացատրել հանրությանը, եւ հետո միայն տեսնել՝ հանրությունը կլսի ու կընդունի՞ այդ բացատրությունը, թե ոչ: Ի վերջո, համակարգի աղմուկը դուրս եկավ փողոց ու «Գյումրիից եկավ Երեւան», հասնելով մինչեւ իշխանություն: Ես, ի դեպ, սա նոր չեմ ասում: Այս մասին տարբեր ձեւերով ու առիթներով արտահայտվել եմ 2018-ից ի վեր: Այն, ինչ տեղի է ունեցել 2018-ին, եղել է համակարգի բոլոր թեւերի լռելյայն կոնսենսուսը, այսինքն, որեւէ մեկը ցանկություն չի ունեցել միջամտելու կամ առավել եւս խանգարելու տեղի ունեցողին: Որեւէ մեկը: Ոչ մեկը: Ամեն մեկն, իհարկե, իր պատճառով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

««Անկախ դիտորդը» պահանջում է 15 դրվագով պատասխանատվության ենթարկել «Իմ քայլ»-ի ղեկավար Աննա Հակոբյանին»․ Դանիել Իոաննիսյան
3415:00
«Որպես ՄԻՊ, ձեզ համար բարոյական պարտք չեք համարո՞ւմ անձամբ դիմել Արդբեջանի ձեր գործընկերոջը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
3014:54
«Վարորդը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, ես էլ ինքնատիրապետումս կորցրել եմ». զոհվածի մայրը դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ)
6714:36
«44-օրյայի քննիչ հանձնաժողովը, գտնվելով ՔՊ ենթակայության տակ, չէր կարող արդարացի որոշում ընդունել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
5814:06
Զոհված զինծառայողի մորը 1.5 տարի առաջվա միջադեպի համար տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին (տեսանյութ)
8013:30
«Հուսանք՝ իշխանությունը կազատի վարորդներին ապօրինի պահանջներից»․ Քրիստինա Վարդանյան
7713:12
