«Պիտի ծախսերը լինեն անկանխիկ․ ոչ մեկը չի կարա գա, ասի՝ հորս արև, մի միլիարդ ներդրում եմ արել»․ Նիկոլ Փաշինյան
![]() «2022-ին կարևոր որոշում է ընդունվել, ըստ որի՝ անասնաբուծության ճյուղում խոշոր ներդրումային ծրագրերի դեպքում Կառավարությունը տվել է աջակցություն, այն է՝ եթե սահմանամերձ հատվածում մինիմում պիտի 500 մլն ներդրում լինի, ոչ սահմանամերձ հատվածներում՝ 1 մլրդ դրամ և ավելի, կապիտալ ծախսերի 40 տոկոսի չափով վերադարձ է կատարվել»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում հիշեցրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նաև ընդգծելով, որ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հնարավորություն է տրվում, որ եթե կլինեն նոր նախաձեռնություններ, նոր ներդրումներ, գան, այս ծրագրով մասնակցեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պիտի ծախսերը լինեն անկանխիկ, միանշանա՛կ: Ոչ մեկը չի կարա գա, ասի՝ հորս արև, մի միլիարդ ներդրում եմ արել․․․ Որ պահին ես ուզեցի, ասացի՝ բերեք, էդ մի միլիարդ ներդրումը, շրջանառությունը բանկային համակարգով ցույց տվեք, պիտի հատիկ-հատիկ ցույց տան․․․ Ամեն ինչ պետք է լինի ստուգելի-հետագծելի, և ֆեյքը պետք է բացառվի»։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
