Նախատեսվում է ՏԿԵՆ-ին հատկացնել 321 մլն դրամ՝ ԻԿԱՕ-ի հետ պայմանագիր կնքելու համար
![]() «Նախատեսվում է ՏԿԵՆ-ին հատկացնել 321 մլն դրամ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը ԻԿԱՕ-ի հետ պայմանագիր կնքելու թույլտվություն տալու համար: Ի՞նչ ենք նախատեսում ԻԿԱՕ-ի հետ պայմանագիր կնքելով. իրավական ակտի ընդունումից հետո հիմնական նպատակը կլինի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վերակազմակերպումը, որը թույլ կտա կոմիտեին նաև շահույթ գեներացնել գործունեության ընթացքում․․․Անհրաժեշտություն կա այլ մասնագետների ներգրավելու, որպեսզի կոմիտեում առկա խնդիրները կարողանանք լուծել»,- այս մասին կառավարության նսիոտմ նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: «Այս թեման բավականին հասունացած է, և մենք պետք է նաև առերեսվենք, որ ժամանակակից ավիացիոն համակարգերին պատշաճ արձագանքելու և պատշաճ դիրքավորվելու համար ունենք գիտելիքի պակաս: Այդ գիտելիքը լրացնելու համար անհրաժեշտ է պատշաճ մասնագետներ հրավիրել, որոշակի կառուցակարգ ստեղծել և քաղավիացիայի կոմիտեի կարգավիճակը որոշակիորեն վերադասավորել»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ոլորտում բուռն փոփոխություններ են տեղի ունենում: «2017 թվականի համեմատ Հայաստանից դեպի ԵՄ ուղևորահոսքերը 580 տոկոսով աճել են»,- ընդգծեց Փաշինյանը։ |

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
6209:38
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
4609:36
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
4809:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
3709:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
6109:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
17202:06
