«Ալե՛ն Սիմոնյան, հորդ տնից չես բերել Աժ շենքն էլ, մեջի դահլիճն էլ»․ Արսեն Ղուկասյան
![]() «Ալե՛ն Սիմոնյան, հորդ տնից չես բերել Աժ շենքն էլ, մեջի դահլիճն էլ ու դու չես կարող որոշել՝ ով, ինչ, ոնց անի»,- այսօր ԱԺ դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը՝ անդրադառնալով ակցիայի ժամանակ ԱԺ-ից ստացված նամակին, ըստ որի՝ հրաժարվել են քննարկաման համար տրամադրել ԱԺ նիստերի մեծ դահլիճը և առաջարկել այն կազմակերպել փոքր դահլիճում։ «Քեզ էդտեղ նշանակել են դիրեկտոր, դիրեկտորությունդ արա, բայց ոչ թե դու որոշի այս մարդկանց անելիքը։ Դու անարգեցիր և՛ այս ծնողների իրավունքներն ու արժանապատվությունը, և՛ իրենց տղեքի հիշատակը։ Եվ նման մարդը հայ կոչվելու իրավունք չունի, պետության, իշխանությասն գլխին կանգնելու իրավունք չունի»,- շարունակեց Ղուկասյանը։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում պետք է տեղի ունենար այս թեմայով աշխատանքային քննարկում, սակայն մասնակիցներին մերժել են տրամադրել ԱԺ գլխավոր դահլիճը։ Կազմակերպիչների խոսքով՝ 190 շահառու է քննարկումին մասնակցելու համար հայտ ներկայացրել, ուստի անհնար է նրանցից որևէ մեկին մերժելը և քննարկումն անցկացնել փոքր դահլիճում։
|

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:24
«Սա ոչ միայն հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը»․ Գևորգ Դանիելյան
13203:06
Ինչպե՞ս պաշտպանվել DDoS հարձակումներից, թվային «խցանումներից»
11000:48
«Օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ-ի Սենատ». Դանիել Իոաննիսյան
135Երեկ, 23:18
«Տառ առ տառ իրականացնում են օտարի պահանջները՝ կապված Հայ Եկեղեցու հետ». Հայր Հովհաննես Թորգոմյան
131Երեկ, 23:06
Երկարատև ջրանջատում Լոռու մարզում
150Երեկ, 23:00
