««Խաղաղության երաշխավորը» քանդել է եկեղեցին, եկեղեցու կոպեկը հարկող իշխանություն, արձագանքե՛ք»․ Ալիկ Ալեքսանյան
![]() «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Փաշինյանի խաղաղության երաշխավորը քանդել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին։ Փաշինյա՛ն, է՞ս է ձեր խաղաղությունը»: Տեսանյութում Ալեքսանյանն ընդգծում է․ «Ադրբեջանցիները քանդում են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին․․․ Իսկ ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանը․ եկեղեցու մոմն է ոեուզում հարկի, նվիրատվությունն է ուզում հարկի․․․ Կոպեկ հարկող վարչապետը ոնց որ մոռացել է, որ հանձնել է 380 եկեղեցի , 60 վանական համալիր, 2385 խաչքար, 400 միջնադարյան գերեզմանոց, 181 գյուղ և 12 քաղաք․․․ Հայ Առաքելական Եկեղեցին տարիներ շարունակ հարկ է վճարել, ընդամենը մի քանի հարկատեսակից է ազատված եղել, բայց Փաշինյանը ուզում է դրանք էլ հարկի, ձեր գնած մոմը հարկի, ձեր նվիրաբերած 50 դրամը հարկի․․․ Արտաքին գործերի նախարար, ձեզ խորհուրդ եմ տալիս ինչ-որ կերպ արձագանքեք․ Ստեփանակերտում քանդում են մեր եկեղեցին․․․ Գիտե՞ք դուք ով եք․ Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը Աստվածամոր եկեղեցին հանձնած և եկեղեցու կոպեկը հարկող իշխանություն եք»։ Աղբյուրը` Ալիկ Ալեքսանյան |

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
6209:38
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
4609:36
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
4809:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
3709:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
6109:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
17202:06
