Բյուրեղավանում մեկ օրում գրանցվել է մոտ 30 կանչ․ 8 հոգի հոսպիտալացվել է
![]() Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բյուրեղավանում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ դիմել են շտապօգնության ծառայություն՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում գանգատներով։ Իրավիճակի վերաբերյալ պարզաբանում է տարածել Բյուրեղավանի համայնքապետարանը և քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար Արմեն Վարդումյանը։ «Երեկ երեկոյան՝ ժամը 7-8-ից սկսած, եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր: Գանգատները նույնը՝ փսխում, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով: Ուշ երեկոյան նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը շատացել է՝ ունեցել ենք մոտ 30 կանչ, իրավիճակի մասին հայտնել ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն: Ամբողջ գիշեր շարունակվել են կանչերը: Բոլոր կազմակերպությունները տեղեկացված են՝ «Վեոլիա ջուր», Արտակարգ իրավիճակների վարչություն։ ՀՎԿԱԿ-ի ծառայությունն առավոտից այստեղ է եղել, տարբեր հասցեներում ջրից նմուշառումներ են արվել․ սպասում ենք պատասխանի: Նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է, կան նաև հոսպիտալացվածներ։ Մենք մեր պարտքը համարեցինք բնակչությանը տեղյակ պահել, որ այսպիսի խնդիր կա: Խորհուրդ ենք տվել ջրից կա՛մ չօգտվել, կա՛մ օգտագործել եռացրած»,- հրապարակած տեսանյությում մանրամասնում է Բյուրեղավանի պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար Արմեն Վարդումյանը: |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
