Եգիպտական դամբարանում «Իլիականի» հատվածով պապիրուս է հայտնաբերվել
![]() Բարսելոնայի համալսարանի հնագետների խումբը Եգիպտոսի Էլ Մինյա նահանգում արշավախմբի ժամանակ դամբարանում հայտնաբերել է Հոմերոսի «Իլիականի» մի հատված պարունակող պապիրուս։ Այս մասին նշվում է համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի համալսարանին կից Հին Մերձավոր Արևելքի ինստիտուտի հնագիտական առաքելությունը՝ Մայտե Մասկորթի և Էսթեր Պոնսի ղեկավարությամբ, Եգիպտոսի Էլ-Բահնասա բնակավայրում հայտնաբերել է մոտ 1,6 հազար տարվա հռոմեական դարաշրջանի դամբարանում գտնվող պապիրուս, որը պարունակում է Հոմերի «Իլիականի» հատված։ «Այս գտածոն բացառիկ է, քանի որ սա առաջին դեպքն է հնագիտության պատմության մեջ, երբ հայտնաբերվել է հունական գրական տեքստ, որը դիտավորյալ ներառվել է մումիայի զմռսման գործընթացում», հավելել են համալսարանից։ Համալսարանի տեսության համաձայն՝ «մումիայի որովայնի խոռոչում տեղադրված պապիրուսը պարունակում է նավերի կատալոգ»։ Այս հայտնագործությունը կատարվել է 2025 թվականի նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում անցկացված արշավախմբի ժամանակ։ 2026 թվականի սկզբին մասնագետները վերլուծել են պապիրուսը։ Նրանք տեքստը նույնականացրել են որպես Հոմերոսի «Իլիականի» մի հատված։ |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
19821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
87320.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
40920.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
45018.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
49217.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
99017.10.2026, 00:30
