Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.

«Ուրիշներն են մեզ համար սահմանել ապրելու կանոններ․ դրանից է, որ ՀՀ-ում հնարավոր չի լինում քրեական ենթամշակույթը ոչնչացնել». Նիկոլ Փաշինյան

72
Այսօր, 11:24
«Ուրիշներն են մեզ համար սահմանել ապրելու կանոններ․ դրանից է, որ ՀՀ-ում հնարավոր չի լինում քրեական ենթամշակույթը ոչնչացնել». Նիկոլ Փաշինյան

«Քրեական մշակույթի գաղափարաբանական հիմքը դիմադրությունն է պետությանը, պետական կարգին, օրինականությանը: Քրեական ենթամշակույթի համար գողանալը նորմալ բան է, իսկ Սահմանադրությունն ասում է, որ գողանալ չի կարելի»,- ուղիղ եթերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ մեր իրականության մեջ մի պատմական ճեղք կա, որ ուրիշներն են մեզ համար սահմանել մեր ապրելու կանոնները: «Այդ պատմական հիշողությունը դեռ չենք հաղթահարել, որովհետև չենք արձանագրել, որ ՀՀ-ում այլևս ժողովուրդն է իրավակարգի ստեղծման աղբյուրը: Մեր պատմական հիշողությունը մեզ հետևյալն է ասում. Պարսկական Կայսրությունը մեզ պարտադրեց ապրելու որոշակի կանոններ, հետո Օսմանյան Կայսրությունը, Ռուսական Կասրությունը, Խորհրդային Կայսրությունը: ՀՀ-ի դեպքում ինչ-որ խումբ մարդիկ հավաքվեցին, գրեցին Սահմանադրության տեքստ, հետո հանրաքվե կազմակերպեցին, ինչի արդյունքում Սահմանադրությունը չստացավ ժողովրդի անհրաժեշտ ձայնը, բայց այն հռչակվեց ընդունված: Ստացվեց, որ էլի ուրիշները մեզ համար սահմանեցին ապրելու կանոններ: Նաև այս քաղաքական իրավիճակում է, որ ՀՀ-ում հնարավոր չի լինում քրեական ենթամշակույթը ոչնչացնել կամ առնվազն բերել մի մակարդակի, որ իրեն նկատել չլինի»,- ասել է նա: