«Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ»․ Գոհար Ղումաշյան
![]() «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․ «Մեծ պաշտոններով, բայց փոքր հոգիներով քպ-ականներն իմ դեմ արշավ են սկսել՝ փորձելով արատավորել իմ անունը։ Բայց ծայրահեղ ստորությունն այն է, որ թե ՔՊ-ական պատգամավորներ, թե նախարարներ, թե աշխատակազմի ղեկավար աշխատող պաշտոնյան շատ լավ գիտեն, որ հայտնի ձայնագրության մեջ ես խոսում եմ վաստակավոր ուսուցչուհի, Հայրենական մեծ պատերազմի վետերան, լեգենդար Ռոզալիա Աբգարյանի հետ, ում ես ցանկացել եմ, իր ծննդյան օրվա կապակցությամբ, հեռուստացույց նվիրել․․․ 2018 թվականին հիմնադրել և մինչ օրս ղեկավարում եմ «Հայաստանի անմահ գունդ» հայրենասիրական հ/կ-ն։ Ես եմ առաջին անգամ անցկացրել մայիսի 9-ին կայացած ապաքաղաքական, հայրենասիրական «Անմահ գունդ» քայլերթը։ Ամենամյա քայլերթերին մեծ ոգևորությամբ մասնակցել են նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մի շարք ՔՊ-ական պատգամավորներ, մի շարք ընդդիմադիր պատգամավորներ․․․ Այս տարիներին օգնել եմ պետության կողմից անուշադրության մատնված հայ վետերաններին։ Շուրջ 10 տարի մտերմաբար օգնել եմ նաև միակ հայ կին վետերան Ռոզալիա Աբգարյանին։ Ձայնագրության մեջ ես խոսում եմ տիկին Ռոզալիայի ծննդյան նվերի մասին, բայց իմ իրավաբանները խորհուրդ չտվեցին, որ ես նրան նվիրեմ ո՛չ հեռուստացույց, ո՛չ էլ գումար։ Ես այցելեցի նրան միայն քաղցրավենիքով․․․ Եվ դատարանը ևս դրա մասին տեղյակ է։ Ի՞նչ ընտրակաշառքի մասին կարող է լինել խոսքը, երբ 103 տարեկան տիկին Ռոզալիան նույնիսկ քայլել չի կարողանում․․․ Պատմությունը ջնջելու փորձ անողները տնային կալանք են տվել Սիմոն Նիկոլայի Եսայանին, ում հետ ես խոսում էի հեռախոսով։ Նա Հայրենական մեծ պատերազմի վետերանների միավորման նախագահն է։ Այն մարդիկ, ովքեր 2018-ին նկարվում էին վետերանների հետ, այսօր փորձում են ծաղրել նրանց և անտեսել նրանց վաստակը։ Ահա, թե ով եք դուք, անպատիվ մեծապատիվներ, իսկ այսպես կոչված գործը, ինչպես դուք հասկացաք, նախընտրական գործընթացի հետ որևէ կապ չունի։ Թույլ չեմ տա, որ արատավորեն հայ կնոջը և հայ վետերաններին»։
Աղբյուրը` Գոհար Ղումաշյան |

Իրանը վերականգնել է Հորմուզի նեղուցի ռազմական վերահսկողությունը
4815:35
«Թեհրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին». #Tasnim
6515:09
«Իրանի հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է. ուզում ենք լոգիստիկ շղթաները ընդլայնել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6514:54
«ՌԴ-ի հետ կա համաձայնություն ռազմատեխնիկական պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան
7214:32
«Իմ խնդիրը այն չի, որ այդքան շատ խոսում ենք Արարատի մասին, այլ այն, որ մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:18
«Հոգեբանական դիմակայության հետ խնդիր ունենք». Նիկոլ Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին (տեսանյութ)
8414:00
