«Ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել եմ»․ Արուսյակ Ջուլհակյան
![]() ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը գրել է․ «Հարցազրույցումս, գուցե, այդքան էլ հաջող չեմ ձևակերպել այն, ինչ ուզում էի ասել, ինչի համար ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել եմ: Իսկ ասելիքս և պդնումս հետևյալն է: Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, և որևէ հանգամանք, որևէ առանձնահատկություն ինդուլգենցիա չէ օրենքով արգելված արարք, քրեորեն պատժելի արարք անպատիժ, անհետևանք գործելու համար, այդ թվում՝ ընտրական հանցագործություն: Կերակրող մայր, հերոսածին մայր, հերոսածին հայր լինելը չի ազատում պատասխանատվությունից: Ժողովրդավարությունը մեծագույն արժեք է և պաշտպանվելու է ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների կողմից: Ցանկացած հակաիրավական քայլ, ցանկացած փորձ խեղաթյուրելու ընտրական գործընթացները, անօրինական ազդեցություն ունենալու ընտրողների ազատ կամահայտնության վրա արժանանալու է կոշտագույն արձագանքի: Աղբյուրը` Արուսյակ Ջուլհակյան |

«Սա Իրանի երկրորդ հաղթանակն է»․ Հենրիխ Դանիելյան
3709:42
Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում․ «Հրապարակ»
4809:18
Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանին դատի են տվել. «Հրապարակ»
4309:12
Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին․ «Հրապարակ»
3709:00
Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը՝ ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ»
8108:54
«Ինչո՞ւ է Քոչարյանն այս հարցում ևս խաբում իր ենթականերին ու մյուսներին». Սամվել Ֆարմանյան
19302:12
