Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 18 ապրիլի, 2026 թ.

«Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը»․ Վարդան Ոսկանյան

75
Երեկ, 22:42
«Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․

«Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում գրառմամբ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բացվում է բոլոր առևտրական նավերի համար, սակայն դրանք պետք է նավարկեն բացառապես իրանական Նավահանգիստների և Նավագնացության կազմակերպության նախանշած ուղով։

Իրանն այս քայլին է գնացել միայն այն բանից հետո, երբ հրադադար է հաստատվել Լիբանանում, և նեղուցով նավարկության շարունակականությունը ուղղակիորեն կապել է այդ հրադադարի հետ։

Իրականում այս քայլով պաշտոնական Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ նախ՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը, երկրորդը՝ իր դաշնակից լիբանանյան «Հիզբալլահի» շահերի պաշտպանությունը համարում է «կարմիր գիծ», և չի պատրաստվում նրան թողնել միայնակ, և ի վերջո՝ հստակորեն կատարում է իր պարտավորությունները ԱՄՆ-ի հետ հրադադարի համատեքստում, և նեղուցը բացում է, ըստ նախօրոք պայմանավորվածության՝ միայն բոլոր ճակատներում հրադադարի հաստատման դեպքում։

Միևնույն ժամանակ Հորմուզի նեղուցը փակ է մնում բոլոր ոչ իրանական ռազմանավերի համար»։



Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան