Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 ապրիլի, 2026 թ.

«Նիկոլի իշխանությունը ոչ միայն անվտանգային պրոբլեմ է, այլև դառնում է ամեն մեկի տան պրոբլեմը»․ Սևակ Հակոբյան

73
Այսօր, 22:24
«Նիկոլի իշխանությունը ոչ միայն անվտանգային պրոբլեմ է, այլև դառնում է ամեն մեկի տան պրոբլեմը»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Նիկոլի իշխանությունը ոչ միայն անվտանգային, քաղաքական, աշխարհաքաղաքական պրոբլեմ է, այլև դառնում է ամեն մեկի անձնական, ամեն մեկի տան պրոբլեմը»։

«2018 թվից սկսած՝ սրանք մեռան փորձության ենթարկելով հայ-ռուսական հարաբերությունները։ Ու հունիսի 7-ին կերևա՝ մենք՝ ժողովո՞ւրդն է պատասխանը տալու, թե՞ հարաբերությունը փչացնողները, սադրիչներն ու արկածախնդիրները։ Բացի սրտիկներից, ի՞նչ ունեն սրանք առաջարկելու ժողովրդին։ Վաղը, վախենամ, էսքան աղետը բերեն մեր գլխին ու ասեն՝ այլ տարբերակ չկա, հույսը Թուրքիան ու Ադրբեջանն են, զիջենք, որ սոված չմնանք։ Նիկոլի իշխանությունը ոչ միայն անվտանգային, քաղաքական, աշխարհաքաղաքական պրոբլեմ է, այլև դառնում է ամեն մեկի, ամեն մեկի տան պրոբլեմը։

Իշխանափոխությունը պետք է օդ ու ջրի պես»,- տեսանյութում ընդգծում է Հակոբյանը։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան