Նախատեսվում է ՎԻՎ գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի
![]() Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն ավելի ճկուն և արդար դարձնելը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ այսուհետ մեր քաղաքացիների համար տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Սա հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել գործնական քննությանը պատրաստվելուն, ինչպես նաև կմեղմացնի ժամկետային սահմանափակումների խնդիրը։ Նոր կարգով հստակեցվում է նաև տեսական քննության բովանդակությունը․ թեստերում ընդգրկվելու են միայն այն կարգին կամ ենթակարգին վերաբերելի հարցերը, որի համար քաղաքացին հանձնում է քննությունը։ Փոփոխությունը թույլ կտա քննությունը դարձնել ավելի նպատակային։ Փոփոխությունները հանդիսանում են Ներքին գործերի նախարարության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման հանձնառության հերթական դրսևորումը։ Կարգավորման ընդունումը կբարձրացնի վարորդական վկայական ստանալու գործընթացի արդյունավետությունը, քննությունները կկազմակերպվեն ավելի արդար և ճկուն, ինչպես նաև կապահովվի իրավական հստակություն։ |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
