Բարձրագույն լիգայում առաջին անգամ տղամարդկանց ֆուտբոլային ակումբը կին է գլխավորել
![]() 34-ամյա Մարի-Լուիզ Էթը նշանակվել է Բեռլինի «Յունիոն Բեռլին»-ի գլխավոր մարզիչ։ Նա իր դեբյուտը կնշի հաջորդ շաբաթ։ «Յունիոն»-ը հայտարարել է, որ Մարի-Լուիզ Էթը թիմի հետ կաշխատի՝ որպես ժամանակավոր գլխավոր մարզիչ մինչև մրցաշրջանի ավարտը։ Էթը փոխարինում է 54-ամյա Շտեֆեն Բաումգարտին, որը թիմը ղեկավարում է այս տարվա հունվարից։ Մարի-Լուիզ Էթը նախկինում աշխատել է «Յունիոնի» երիտասարդական թիմում։ «Յունիոն»-ի առաջին խաղը Մարի-Լուիզ»-ի գլխավորությամբ կանցկացվի ապրիլի 18-ին՝ «Վոլֆսբուրգ»-ի դեմ։ Գերմանիայի առաջնության ավարտին մնացել է հինգ տուր, իսկ «Յունիոն»-ը ներկայում զբաղեցնում է 11-րդ տեղը։ Մարզչական կարիերան սկսելուց առաջ Էթը խաղացել է գերմանական ակումբներում և Գերմանիայի երիտասարդական հավաքականներում։ 2014 թվականի ամռանը նա ամուսնացել է նիգերիացի ֆուտբոլիստ և մարզիչ Բենջամին Էթի հետ։ Նախկինում կանայք չէին աշխատել՝ որպես գլխավոր մարզիչներ տղամարդկանց թիմերում լավագույն 5 առաջնություններում (Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա): |

Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)
172Երեկ, 23:19
«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
122Երեկ, 22:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
133Երեկ, 20:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
313Երեկ, 15:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
139Երեկ, 13:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
120Երեկ, 13:36
