«Հայաստանում ժողովրդավարությունը ոչնչացման ճանապարհին է»․ Արամ Վարդևանյան
![]() «Այս օրերին մենք դատարանից ստացանք համապատասխան որոշում, որ Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական վարույթի վերաբերյալ դատական առաջին նիստը կայանալու է ապրիլի 15-ին ժամը 10.30-ին»,- «Ուժեղ Հայաստան» դաշինքի կազմակերպած քայլերթից հետո լրագրողներին հետ զրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Եթե ունենանք հնարավորություն, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը վերացվի, մենք կունենանք քաղաքական հնարավորություն Սամվել Կարապետյանի կողմից մասնացելու «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի ձևավորմանը։ Մենք նախապես հայտարարել էինք, որ այսօր դաշինքի ամբողջական ցուցակն է ներկայացվելու, բայց քանի որ դրան հաջորդեց այն իրադարձությունը, որ ապրիլի 15-ին դատական նիստ ենք ունենալու․․․, և քանի դեռ ժամանակ կա, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակները պետք է մինչև ապրիլի 23-ը ներկայացվեն, իսկապես հույս ունենք, որ այդ հնարավորությունից կկարողանանք օգտվել։ Այդ իսկ պատճառով այսօր ամբողջական ցուցակի վերաբերյալ տվյալները չներկայացվեցին հանրությանը»,- նշեց Վարդևանյանը։ «Նվազագույն իրավական երաշխիքի գործարկման պայմաններում՝ տնային կալանքը րոպե շուտ պետք է վերացվի, առհասարակ այս քրեական վարույթը պետք է դադարեցվի, բայց քաղաքական հետապնդումն այնպիսի հրեշավոր կենդանի է, որ այդքան հեշտ չի ստացվում դրա դադարեցումը, բայց առնվազն տնային կալանքը պետք է վերացվի։ Եթե չի վերացվում, ապա եկեք արձանագրենք, որ Հայաստանում ժողովրդավարությունը ոչ թե քայքայված է, այլ ընդհանրապես ոչնչացման ճանապարհին է»,- հավելեց Վարդևանյանը։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
