«Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
![]() Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում այսօր մեկնարկելու են Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցությունները։ Բայց այս պահին ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել իրանական պատվիրակության կազմին։ Այն շատ պատկառելի է ու հուշում է, որ Իրանը հարցին մոտենում է ամենայն լրջությամբ։ Ըստ ամենայնի՝ Թեհրանը ԱՄՆ հետ բանակցությունները դիտարկում է որպես բացառիկ հնարավորություն ոչ թե ուղղակի ավարտելու զինված բախումը, այլ պաշտոնականացնելու նոր ռազմավարական իրականությունը, որում Իրանը փաստացի դառնում է Մերձավոր Արևելքի նոր գերակա ուժը։ Սա, ըստ իրանական կողմի, պետք է արձանագրվի թղթի վրա։ Ու հենց սա են բանակցելու մեր հարևանները։ Ուստի պատահական չէ, որ իրանական պատվիրակության կազմում է նաև Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը (տե՛ս կից ցանկի 8-րդ համարը). Թեհրանում ակնկալում են, որ վերջին հակամարտության մեջ իրենց ձեռքբերումները թույլ կտան հասնել նաև տնտեսական պատժամիջոցների էական նվազման։ Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Ճիշտը մարդկանց ազնվորեն ասելն է, որ առաջիկայում Ալիևը նոր պահանջներ է դնելու»․ Վահե Հովհաննիսյան
5503:06
«Այս ընտրությունները ոչ թե իշխանափոխության, այլ ընդդիմության ռեբրենդինգի մասին են»․ Գոռ Մադոյան
6801:06
«Ընդդիմադիրները թող հայտարարեն, որ եթե Նիկոլը դառնա վարչապետ, չեն վերցնի մանդատները»․ Արգիշտի Կիվիրյան
10200:36
Իրանի պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ (տեսանյութ)
11600:21
«Ինչո՞ւ է ՀՀ-ի դիմակայունության շեմն այսքան իջեցվել»․ Վարդան Ոսկանյան
7700:06
«Ընդդիմադիր ուժերը պետք է վերլուծեն վերջին 6 տարիների իրադարձությունները»․ Հարութ Ուլոյան
90Երեկ, 23:24
