«Փաշինյանն իր կառավարման 8 տարիների ընթացքում համաներում չի արել»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իր խոսքերով բոլորին սիրող, բոլորին ձեռքերով «սիրտիկներ» ուղարկող Նիկոլ Փաշինյանը, ով մարտի 1-ի գործով դատապարտված լինելով՝ անհատական համաներումով ազատվեց քրեակատարողական հիմնարկից՝ իր կառավարման 8 տարիների ընթացքում համաներում չի արել։ Այդպես է նա «սիրում» բոլորին։ Ինչպես Սաակաշվիլու իշխանության տարիներին Վրաստանում, այնպես էլ Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, բնակչության մի ստվար մաս հայտնվել է բանտերում։ Հայաստանում ազատազրկման մեջ գտնվողների մի զգալի մասը դատարանի վճռով դատապարտված չէ, այսինքն՝ ֆորմալ առումով անմեղ է։ Մի նմանություն էլ Սաակաշվիլու ժամանակվա Վրաստանի հետ, ինչպես այն ժամանակվա Վրաստանում, այնպես էլ հիմա Հայաստանում, ներքին օղակներում պայքարում են կոռուպցիայի դրսևորում կաշառակերության դեմ, սակայն իսկական կոռուպցիան «վերևներում է», որտեղ օրինական համարվող կաշառքներով՝ անարդյունավետ աշխատող պաշտոնյաներին տրվող միլիարդավոր դրամների պարգևավճարներով 15,5 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի պետբյուջեն մսխում են։ Եթե լսեք իշխանական քարոզիչներին, Հայաստանը հիմա ժողովրդավարության բաստիոն է, իրականում Հայաստանում կառավարման համապատասխան որակներ, ունակություններ չունեցող մեկ մարդու իշխանություն է՝ ավտորիտարիզմ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Թադևոս Ավետիսյանի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին
1122:12
«ԱՄՆ-ն կարող է երկարաձգել Իրանի հետ հրադադարը». # CNN
6321:59
Հրապարակվել է ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին հատվածը
5821:42
«Իսրայելն ու Լիբանանը հաջորդ շաբաթ Վաշինգթոնում ուղիղ բանակցություններ կսկսեն». #Axios
10921:38
«Մտահոգիչ է՝ ՀՀ-ում ընդամենը մեկ երկիր է կատարել 1 մլրդ դոլարից ավելի ներդրում»․ Մեսրոպ Առաքելյան
6121:18
«8 տարի վարչապետ է աշխատում, դոլարը դրամից չի տարբերում»․ Ոսկան Սարգսյան
6621:00
