Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 ապրիլի, 2026 թ.

«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան

66
Այսօր, 21:48
«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան

«Երբ ես տեսնում եմ Մամիկոն Ասլանյանին՝ Վանաձորի ընտրված քաղաքապետ, որը քաղաքապետ դառնալուց մի քանի օր հետո կալանավորվեց, երբ ես տեսնում եմ մեր ցուցակում Ալավերդու ընտրված քաղաքապետին, ով քաղաքապետ դառնալուց հետո բերետավորների կողմից փոխվեց իշխանությունը, երբ ես տեսնում եմ այս օրինակները, ես հասկանում եմ, թե ինչքան է գնահատում «Քաղաքացիական պայմանագր»-ի վերնախավը «ազատ» ընտրությունները։ Ի՞նչ ազատ ընտրության մասին է խոսքը։ Թող ընդդիմադիր լինի 3-րդ քաղաքի առաջնորդը, ի՞նչն է խնդիրը՝ չեմ հասկանում»,- «Հանրային»-ի եթերում ասել է «Ուժեղ Հայստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրառնալով իրենց ընտրական ցուցակների կազմմանը։

Կարապետյանն ընդգծել է, որ իրենց ցուցակում անուններն ընտրվել են պրոֆեսիոնալիզմի հիման վրա. «Մարդիկ, ովքեր տեսնում ենք, որ կկարողանան երկրում ամեն մեկը իր ոլորտում կարևոր փոփոխություններ անել»:

Դիտարկմանը, թե «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում կան նաև նախկին քաղաքական գործիչներից կամ այլ ուժերի՝ Ռոբերտ Քոչարյնի, Սերժ Սարգսյանի շրջապատից մարդիկ, Նարեկ Կարապետյանն արձագանքել է . ««Առաջինը՝ դուք նաև չնկատեցիք, որ ցուցակում կա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ աշխատած Լիլիա Շուշանյանը։ Մենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, մենք դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը»։

Նարեկ Կարապետյանի հարցազրույցը