Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 ապրիլի, 2026 թ.

«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան

83
Այսօր, 21:06
«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան

«Ինչո՞ւ է պարոն Ֆիդանը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Օսմանյան կայսրության հետնորդ երկրի արտաքին գործերի նախարարը, ով բազմաթիվ անգամ աջակցություն է հայտնել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ Ադրբեջանի քայլերին, աջակցություն է հայտնել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարին՝ իր քայլերի համար»,- «Հանրային»-ի եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրային խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ի պատասխան դիտարկման, որ ՌԴ-ն աջակցություն է հայտնում ՀՀ ընտրություններում ռուսամետ ուժերին:

Կարապետյանն ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է, որ ընտրությունները դրական լինեն ՔՊ-ի համար, «իհարկե, դա նրանց ցանկությունն է, բայց այստեղ կարևոր է ոչ թե նրանց ցանկությունը, այլ մեր ազգի ցանկությունը»:

Նարեկ Կարապետյանի հարցազրույցը