Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 ապրիլի, 2026 թ.

«44-օրյա պատերազմի ընթացքում և հետո Նիկոլը կորցրեց մարդկային կերպարը, նմաններին մերժում են»․ Պետրոս Մակեյան

89
Այսօր, 19:12
«44-օրյա պատերազմի ընթացքում և հետո Նիկոլը կորցրեց մարդկային կերպարը, նմաններին մերժում են»․ Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունների և նրանց առաջնորդի անմարդկային տեսակի բացահատումների շարք
Մաս 1․
1) Նեղանում են մարդուց
Կա տեսակետ, որ ես Նիկոլից նեղացած եմ, այդ իսկ պատճառով էլ քննադատում եմ, և այս տեսակետը իշխող ապազգային, անհայրենիք խմբակի քարոզչության հիմնական թեզերից մեկն է։ Նիկոլին քննադատողներին դասում են կա՛մ նախկինների, կա՛մ «աբիժնիկների» խմբերում, ինձ փորձում են ներկայացնել որպես նեղացած։
Արդար պետք է լինել, այո՛, մինչև 2020թ-ի պատերազմը ես Նիկոլից նեղացած էի, որովհետև դեռևս հույս ունեի՝ նա մարդ է, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո նա կորցրեց մարդկային կերպարը բոլոր առումներով, իսկ նմաններից չեն նեղանում, այլ մերժում են և օր առաջ ազատվում»։

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան