Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 ապրիլի, 2026 թ.

«Ինչո՞ւ էր ՌԴ դեսպանը եկել ԿԸՀ»․ հարց՝ Վահագն Հովակիմյանին

73
Այսօր, 17:36
«Ինչո՞ւ էր ՌԴ դեսպանը եկել ԿԸՀ»․ հարց՝ Վահագն Հովակիմյանին

«Ռուսաստանի դեսպանը հանդիպման խնդրանքով դիմել էր մոտ երկու շաբաթ առաջ, այսինքն՝ դա եղել է ավելի առաջ, քան ձեր նշած քաղաքական իրադարձությունները։ Նա եկել էր ծանոթանալու ընտրությունների նախապատրաստման ընթացքին, և նաև ՌԴ ԿԸՀ նախագահի հնարավոր այցի նախապատրաստմանը»»,- այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով նախօրեին ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ իր հանդիպմանը և դիտարկմանը, որ դա հաջորդել է Փաշինյան–Պուտին հանդիպմանը, որտեղ ՌԴ նախագահն անդրադարձել էր ռուսամետ թեկնածուներին ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալու հարցին։

Անդրադառնալով հարցին՝ Ռուսաստանից դիտորդներ լինելո՞ւ են, Հովակիմյանը պատասխանեց․ «ԱՊՀ միջխորհրդարանական դիտորդական առաքելություն լինելու է, մենք այսօր արդեն իրենց առաջին 14 հոգանոց կազմի համար վկայականները կազմել ենք, որպեսզի ԱԳՆ–ի միջոցով փոխանցվի ԱՊՀ-ում մեր գործընկերներին։

Ռուսաստանի ԿԸՀ-ից արդեն մեր հրավերով են ժամանում։ Իրենք երկու խողովակ ունեն դիտարկելու ընտրությունները, մի խողովակը ԱՊՀ գործընկերների հետ է, մյուսը արդեն անհատական մեր հրավերով։ Մենք բոլոր մեր գործընկեր երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչներին հրավիրում ենք»։

Հովակիմյանը նաև ընդգծեց, որ ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը չի քննարկվել ռուսամետ ուժերի և անձանց՝ ընտրություններին մասնակցելու հարցը՝ նշելով․ «ԿԸՀ–ն ապաքաղաքական կառույց է, և որ դեսպանները չեն անում մի բան, որը կարող է մանդատից դուրս լինել»։

Ինչո՞ւ էր ՌԴ դեսպանը եկել ԿԸՀ․ հարց՝ Վահագն Հովակիմյանին