Վենսը մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու
![]() ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար։ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները սկզբնապես նախատեսված էին ապրիլի 10-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, դրանք հետաձգվել են մինչև ապրիլի 11-ը։ Եթե Իրանը պատրաստ լինի բանակցել «բարի կամքի ոգով», Միացյալ Նահանգները «ձեռք կմեկնի», հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը՝ Իրանի հետ բանակցությունների համար Պակիստան մեկնելուց առաջ։ «Եթե նրանք (իրանական կողմը – խմբ.) փորձեն մեզ հետ խաղալ, կտեսնեն, որ մեր բանակցային թիմը շատ ընկալունակ չէ դրան», - ասաց նա՝ մեջբերելով Դոնալդ Թրամփին։ Վենսը նաև վստահություն է հայտնել, որ բանակցությունները դրական կընթանան։ Նա ասել է, որ Դոնալդ Թրամփը ամերիկյան բանակցային թիմին տվել է «բավականին հստակ հրահանգներ»։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
