Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 ապրիլի, 2026 թ.

«Եթե մեզնից կախված լինի իշխանափոխությունը, պատրաստ ենք համագործակցության». Ագնեսա Խամոյան

65
Այսօր, 16:00
«Եթե մեզնից կախված լինի իշխանափոխությունը, պատրաստ ենք համագործակցության». Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան հնարավոր համագործակցության հնարավորության և վարչապետի ընտրության շուրջ քաղաքական ուժերի վերջին հայտարարությունների.
Նախընտրական շրջանը դիրքավորման շրջան է, հավանաբար նման հայտարարությունների պատճառը շատերի մոտ առկա ինքնավստահության պակասն է։ Բնական է, որ ամեն ուժ վարչապետի պաշտոնում տեսնում է իր թեկնածուին, իսկ թե ով կլինի երկրի ղեկավար՝ որոշում է ժողովուրդը։
Մենք անկեղծ ենք մեր ժողովրդի հետ, նրան ներկայացնում ենք մեր թիմը, մեր ծրագիրը և ակնկալում նրա քվեն։
Այս պահին բոլոր տվյալները ցույց են տալիս, որ որևէ ուժ միայնակ չի կարողանում ձևավորել իշխանություն։
Մենք հստակ հայտարարում ենք, որ եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության: Իսկ եթե որևէ ուժ հայտարարում է, որ անգամ եթե իրենից կախված լինի փոփոխությունը, նա չի գնալու այդ համագործակցությանը, ապա ուղիղ հայտարարում է, որ խոչընդոտելու է իշխանափոխությանը։
Հետևաբար լավ կլինի՝ այդ ուժերն իրենք բացատրեն՝ ինչ են անելու, երբ կոնկրետ իրենց ձայնից կախված լինի իշխանափոխությունը»:

Տեղեկացնենք, որ խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի շտաբի աշխատանքները համակարգելու է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Մամուլի հետ աշխատանքների համակարգումը ստանձնելու է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Աղբյուրը`   Ագնեսա Խամոյան