«Մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին»․ Լևոն Զուրաբյան
![]() «Մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին»,- ասուլիսի ժամանակ ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն այսպես մեկնաբանեց «Ուժեղ Հայաստան»-ի հետ դաշինք չստեղծելու թեման՝ նշելով, որ Սամվել Կարապետյանի ուժի հետ շատ լուրջ բանակցություններ են տարել և շատ մոտ էին դաշինքի կնքմանը։ «Դուք գիտեք, որ մենք 2 տարի շարունակ զբաղված էինք համախմբման գործընթացով, երբ դեռ Սամվել Կարապետյանի ուժը չէր հայտնվել ասպարեզում։ Իսկ երբ իրենք հայտնվեցին, իրենց հայտը բավականին ուժեղ էր և հասկանալի դարձավ, որ եթե նման բևեռ ստեղծելու ցանկություն ունենք, դա պետք է լինի իրենց հետ։ Մեր կարծիքով, եթե ստեղծվեր այդ դաշինքը, Հայաստանում տեղի կունենար հեղափոխական վերելքի էֆեկտ: Ըստ երևույթի իրենց հաշվարկներն ուրիշ ուղղությամբ գնացին, ուրիշ ստրատեգիայի կողմնակից են, ավելի շատ ընտրական տեխնոլոգիաների վրա են փորձում կառուցել իրենց ստատեգիաները»,- շարունակեց Զուրաբյանը՝ նշելով, որ հարգում են այդ որոշումը։ «Ի վերջո նույն գործն ենք անում՝ ազատել երկիրն ազգակործան պատուհասից»,- եզրափակեց նա: |

Թադևոս Ավետիսյանի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին
1122:12
«ԱՄՆ-ն կարող է երկարաձգել Իրանի հետ հրադադարը». # CNN
6321:59
Հրապարակվել է ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին հատվածը
5821:42
«Իսրայելն ու Լիբանանը հաջորդ շաբաթ Վաշինգթոնում ուղիղ բանակցություններ կսկսեն». #Axios
10921:38
«Մտահոգիչ է՝ ՀՀ-ում ընդամենը մեկ երկիր է կատարել 1 մլրդ դոլարից ավելի ներդրում»․ Մեսրոպ Առաքելյան
6121:18
«8 տարի վարչապետ է աշխատում, դոլարը դրամից չի տարբերում»․ Ոսկան Սարգսյան
6621:00
