«Հայաստանի շուրջ շատ մեծ ուժեր կան, որոնք այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ կամարտահայտությամբ»․ Մարգուս Ցահքնա
![]() Հայաստանի շուրջ շատ մեծ ուժեր կան, որոնք այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ կամքի ընտրության հնարավորությամբ։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում։ «Դուք ունեք ընտրություններ առաջիկայում, անաչափ կարևոր է, որ այս ընտրությունները լինեն ժողովրդավար, թափանցիկ։ Մենք տեսնում ենք, որ շատ մեծ ուժեր կան Հայաստանի շուրջ, Ռուսաստան և ուրիշներ, որոնք այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ կամքի ընտրության հնարավորությամբ։ Սա է այն ուղին, սա է այն հիմքը, որի արգասիքը լինելու է թափանցիկությունը։ Միայն թվայնացման մասին չէ խոսքը, այլ թե ինչպես կարող է ժողովուրդը իր անկախությունը վայելել, ինչպես է ձեր պետական ոլորտը վերափոխվում, ինչպես է հնարավոր կոռուպցիայի դեմ պայքարել, ինչպես պետք է լծակները պահել, որ ամեն մարդ ով ուզում է պետական բարիքներ ստեղծելու ծառայությունների բաժին լինել, ինչպես պետք է լծակները ճիշտ օգտագործել։ Ավելի քան 20 տարի է մենք այս փորձառությունը ունենք»,- հավելել է նա։ |

Թադևոս Ավետիսյանի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին
1122:12
«ԱՄՆ-ն կարող է երկարաձգել Իրանի հետ հրադադարը». # CNN
6321:59
Հրապարակվել է ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին հատվածը
5821:42
«Իսրայելն ու Լիբանանը հաջորդ շաբաթ Վաշինգթոնում ուղիղ բանակցություններ կսկսեն». #Axios
10921:38
«Մտահոգիչ է՝ ՀՀ-ում ընդամենը մեկ երկիր է կատարել 1 մլրդ դոլարից ավելի ներդրում»․ Մեսրոպ Առաքելյան
6121:18
«8 տարի վարչապետ է աշխատում, դոլարը դրամից չի տարբերում»․ Ոսկան Սարգսյան
6621:00
