«Գագիկ Ծառուկյանը կգործի ըստ իրավիճակի»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրմյան գրառումը. «Գագիկ Ծառուկյանը բացառում է գործակցությունը ՔՊ հետ, ասելով, որ, եթե խորհրդարանում ձայների հարցը լինի վճռորոշ, ապա որևէ դեպքում ձայն չեն տա ՔՊ համար: Միաժամանակ նա ասել էր, որ կողմնակից չէ Ռոբերտ Քոչարյանի վարչապետության, իսկ Սամվել Կարապետյանի վարչապետության հարցը՝ կքննարկի: Այս հայտարարությունները զուտ ինֆորմացիոն տեսանկյունից լիովին հասկանալի են: Բայց դրանք արդյո՞ք լիովին արտահայտում են այն վարքագիծը, որ կդրսևորի Գագիկ Ծառուկյանը, երբ հայտնվի կոնկրետ իրավիճակում: Թերևս՝ ոչ: Գագիկ Ծառուկյանը կգործի ըստ իրավիճակի, հետևաբար ամբողջ հարցն այն է, թե ինչպիսին կլինի իրավիճակը խորհրդարանի ընտրության արդյունքում, ուժերի ինչ հարաբերակցություն կլինի իշխանության և հիմնական առաջատար ընդդիմադիր թիմերի միջև»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
