«Փաշինյանի կամակատար դատախազությունը չի ընկրկում»․ Ժաննա Ալեքսանյան
![]() Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ անպաշտպան և անզոր են 18-ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքն այս իշխանության առջև, ինչ տառապանքների են ենթարկվում նրանք։ Այսօր էլ պարզվել է, որ բանտային պայմանների հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող պատանին վարչապետի անվտանգության աշխատողի հարվածից հետո ուղեղի ցնցում է ստացել, փակ գանգուղեղային տրավմա ունի: Նրա առողջական վիճակը վատ է գնահատվում։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ու նրա կամակատար գլխավոր դատախազությունը չեն ընկրկում, շարունակում են նրան պահել ապօրինի կալանքի տակ։ Հիվանդին, թույլին ստորացնելու, նսեմացնելու ինչպիսի մղում։ Հիշում եք, իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցին, համեմատական տարավ «Պապլավոկում» տարիներ առաջ տեղի ունեցած սպանության հետ․ Նկատի ուներ իր առավելությունը, որ «Պապլավոկի» դեպքում նախագահի թիկնազորը սպանել էր, իսկ իր դեպքում՝ ոչ։ «Իսկ դուք տարբերությունը չեք տեսնո՞ւմ»,-զարմացած հարցնում էր Փաշինյանը։ Հիմա հարց․ իսկ դուք տարբերություն տեսնո՞ւմ եք»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր». Արմեն Պետրոսյան
803:12
«Ադրբեջանի ծրագրերում չեն տեղավորվում Հայաստանում իշխանության փոփոխության սցենարները». Արա Պողոսյան
7602:06
«ԱՄՆ-ն իր քաղաքականությամբ «քանդում» է եվրոպական հարմարավետությունը». Հակոբ Բադալյան
8301:06
«Մերցը գլուխ չի հանում, իսկ Ուկրաինայում անտերություն է». Թրամփ
9700:53
«Արարատ սարը, Հայաստանի նախկին մայրաքաղաքներ Անին ու Կարսը և Նախիջևանը. ինչպես կորցրեցինք». Թաթուլ Հակոբյան
114Երեկ, 20:06
Թուրքիայի նախագահը հրավիրվել է Երևան
154Երեկ, 18:11
