«Պատերազմի ելքից է կախված, թե ինչ կկատարվի ՀՀ հարավային դարպասը հանդիսացող Սյունիքում»․ Էդմոն Մարուքյան
![]() «Հայաստանի Հանրապետությունը պետք է հետևություններ անի, որովհետև Իրանի դեմ պատերազմի ելքից է կախված, թե ինչ տեղի կունենա Հայաստանի հարավային դարպասը հանդիսացող Սյունիքի մարզում՝ արդեն իսկ պայմանավորված Թրամփի ճանապարհի մասով»,- այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ «Եթե այս պատերազմը վերջանա այնպես, որ Իրանը լինի իր պայմանները թելադրող՝ եթե ոչ Միացյալ Նահանգներին, բայց տարածաշրջանում, ապա տարածաշրջանի ամբողջ քաղաքական քարտեզը կարող է վերանայվել։ Պարսից ծոցի բոլոր երկրներն այլևս կարող են հետևություններ անել և հույս չկապել արևմտյան ներուժի, մասնավորապես Միացյալ Նահանգների ներուժի հետ և բավականին զգույշ մոտեցում ցուցաբերել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների իմաստով․․․ Շատ հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում։ Հետևաբար չի կարելի ուղղակի ջայլամի պես գլուխը մտցնել հողի մեջ և մտածել, որ մենք կապ չունենք, մեզ վրա չի անդրադառնա․․․ Հայաստանի Հանրապետության համար շատ լուրջ շանսեր են բացվելու, և մենք պետք է ունենանք կոմպետենտ, խելացի, միջազգային իրավիճակը կանխատեսող մարդիկ, ովքեր կկարողանան այդ կանխատեսման արդյունքում կատարել կարևոր եզրահանգումներ, դրանց հիման վրա ընդունել որոշումներ, և այդ որոշումներից շահի Հայաստանը»,- ընդգծել է Մարուքյանը՝ հավելելով՝ էքզիտենցիալ վտանգների առաջ ենք կանգնած։ |

«44-օրյա պատերազմի մասնակցի թևը չկա, աչքը չկա, տարել բաժին, ծեծել են»․ վարդենիսցին՝ Փաշինյանին (տեսանյութ)
3721:06
«Բանավեճի» փոխարեն՝ Փաշինյանի քարոզը. ինչպես են խաբել Արթիկի քոլեջի ուսանողներին
7520:42
«Իրանի նավթային ենթակառուցվածքը կարող է պայթել երեք օրից»․ Թրամփ (տեսանյութ)
11220:34
«Ուժեղ Հայաստան»-ը և «ՀայաՔվե»-ն ստորագրել են համագործակցության հուշագիր
4720:30
«Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում է՝ տարածելով ադրբեջանական թեզը»․ Մեսրոպ Առաքելյան
8120:18
«5 անձ է ձերբակալվել. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
8820:00
