Կարևորվել է առաջիկայում ՀՀ-ի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթների իրականացումը
142
Հինգշաբթի, 09 ապրիլի, 2026 թ., 20:42
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։
Նիկոլ Փաշինյանը և Երմեկ Կոշերբաևը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այդ առումով, կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, որոնք կմեկնարկեն առաջիկայում։ Զրուցակիցները կարևորել են նաև հայաստանյան գործարարների պատվիրակության առաջիկայում նախատեսվող այցը Ղազախստան, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու բիզնես կապերի զարգացմանը։ |

Գոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարան
722:00
Հոսպիտալի ճանապարհին հրազենային վնասվածք ստացած զինծառայող է մահացել
7421:00
«Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու»․ Մարինա Օհանջանյան
5820:12
Ուկրաինան Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիր է ստորագրել (տեսանյութ)
10320:07
«ԱՄՆ-ն առաջարկել է Իրանին 20 տարով դադարեցնել ուրանի հարստացումը»․ #NYT
12719:32
«Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ բարոյականության անկում»․ Ռոբերտ Ամստերդամ
8919:18
