«Ես չեմ լինելու վարչապետ, ունեմ վարչապետի 4 թեկնածու»․ Գագիկ Ծառուկյան
279
Հինգշաբթի, 09 ապրիլի, 2026 թ., 19:48
![]() «Ես ունեմ վարչապետի 4 թեկնածու։ Ժողովրդին կներկայացնենք, ում կընտրի, նա էլ կլինի․․․ Վարչապետ լինելը հաճույք չի, չարչարանք է, ով կկարողանա, ով փորձ ունի և այդ ծանրությա տակ կմտնի և իմ թիմը եթե կհամաձայնվի նա էլ կներկայացվի»,- այս մասին, այսօր ԲՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Հարցին, թե հաղթանակի դեպքում իր մանդատը վա՞յր է դելու, Ծառուկյանի նշեց․ «Այո, շատ հնարավոր է, ես խորհրդարան չմտնեմ։ Ես չեմ լինելու վարչապետը, բայց իմ կուսակցությամբ հետևելու ենք, թե ով կարող է անել, նա էլ պետք է անի։ Թիմը կուռ է մեկ մարդու նման, մեր բոլորի ուզածը այն է, որ համախմբված լինենք, արդյունավետ լինենք, կարողանանք այս վիճակից դուրս գալ, մեր մեջքը ուղղենք, որ աշխարհը մեզ հարգի»,- նշեց Ծառուկյանը։
|

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
