«Թող ոչ ոք չկարծի, թե կարող է ճնշել հանրային կարծիքը». Նարինե Դիլբարյան
![]() ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի ուրվական-շահարկումները՝ որպես նախընտրական պատումներ, աշխուժացել են իշխող ուժի գործիքակազմում․ ըստ ամենայնի, իրենց առաջնորդի «թեթև ձեռքով» դրանք արդեն ասպարեզ են բերվել և ամեն օր գործի են դրվում անթաքույց բիրտ և սադրող քայերով, աջ ու ահյակ ահաբեկիչների են փնտրում ահաբեկիչ ձևերով։ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքն է ՀՀ կառավարությունը, սպառնում է լրացվել ժամանակի և ձևի պարագաներով՝ ինքն է հավերժ և ամենակարող կառավարությունը, որը եկեղեցիներում, շուտով նաև այլ ամենաանսպասելի վայրերում պիտի իրականացնի ծառայողական և քաղաքական գործունեություն, թեև ՀՀ օրենսդրությամբ եկեղեցիներում, հանրային տրանսպորտում, մարդկանց անձնական տիրույթում ոչ մի պետական պաշտոնյա, ներառյալ վարչապետը իրավունք չունեն իրականացնելու որևէ ծառայողական, առավել ևս քաղաքական գործունեություն։ Սույն նպատակի իրագործման անհնարինությունը դրդում է իշխանությանը ուժային միջոցներով քաղաքացիներին ճնշելու, թեթև, անգամ դիպվածային դիմադրություն ցույց տվողներին ֆիզիկական կոպիտ բռնության ենթարկելու, նախնական կալանքի մեկուսարաններն անմեղ մարդկանցով լցնելու, դատական գործընթացներով ահաբեկելու։ Հուրախություն Փաշինյանի՝ ՀՀ իրավապահ համակարգը, պահպանության ծառայությունը և հարակից մարմինները համալրված են այնպիսի կերպարներով, որոնք անվարան կհարվածեն բռունցքներով դպրոցականների դեմքին, քարշ կտան զոհվածների մայրերին, իրենց մեքենայի անիվների տակ հայտնված հղի կնոջը կթողնեն մեռնելու ասֆալտին, կկիրառեն անթույլատրելի լուսաձայնային նռնակներ և, իհարկե, կմնան անպատիժ, իրենց գլուխը հանգիստ կդնեն բարձին, կնայեն խաղաղ իրենց երեխաների աչքերին՝ համոզված, որ իրենք տուն են պահում, աշխատում են, հրաման են կատարում։ Հայ քաղաքացիական հասարակության գխավոր խնդիրը սույն իրողությունների տրամաբանությունը մերժելն է։ Նիկոլ Փաշինյանը զոհ չէ, նրա դեմ ոչ մի սադրանք-դավադրություններ չեն հյուսվում, առկա է ընդհանրական հանրային կարծիք, որը ձևավորվել է ոչ թե ինչ-որ չարակամների առասպելական հիբրիդային ճիգերով, այլ Փաշինյանի վարած ութամյա քաղաքականության, վարքագծի ուղիղ արդյունքն է։ Մարդիկ սթափվել են, վիրավորվել և իրենց գնահատականն են հայտնում։ Եվ թող ոչ ոք չկարծի, թե բռունցքներով, քրեական ահաբեկող հոդվածներով, ձերբակալություններով, նախնական մաշող կալանքներով կարող է ճնշել հանրային կարծիքը»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

Դավիթ և Միքայել Մինասյանների տանը հայտնաբերել են միայն երեխաների գրքերը, գովասանագրերը
2422:12
««Հանրային հեռուստաընկերություն»-ը դատարանով բացառեց իմ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ցուցադրության որևէ ձևաչափ». Տիգրան Պասկևիչյան
3722:06
«Մի հատ չզիջվող բան ունի՝ իր աթոռն է». Նարեկ Կարապետյան
3522:00
Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևորականաց դասը հայտարարություն է տարածել
7021:24
Խուզարկում են Դավիթ և Միքայել Մինասյանների տունը
6721:18
«Ակամա բացահայտեցի խցանումների ժամանակ ոստիկաններին կանչելու արագ մեխանիզմը». Կարեն Հեքիմյան
7320:42
