Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ.

«Ի՞նչ կարող էին հայտնաբերել քննիչները Մինասյան եղբայրների բնակության վայրից». Հայկ Դեմոյան

75
Երեկ, 23:06
«Ի՞նչ կարող էին հայտնաբերել քննիչները Մինասյան եղբայրների բնակության վայրից». Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ կարող էին հայտնաբերել քննիչները Մինասյան եղբայրների բնակության վայրից
Այսօրվա քննչական գործողությունների արդյունքում քննիչները, երեկվա միջադեպի հետ կապված, Մինասյան եղբայրների տանը տեղը տեղին հետախուզելու արդյունքում կարող էին հայտնաբերել՝
Ա. Նիկոլ Փաշինյանի՝ ստախոսության ու խաբեբայության բարձրագույն կուրսերի մասնակցության վկայականը՝ տրված 2011 թվականին (նվիրվում է Միքայել Զոլյանին)
Բ. Քպական պատգամավորների ու կուսակցականների մասնակցությամբ արատավորող և կոմպրոմատ հանդիսացող տեսագրություններ՝ այդ թվում արվամոլության տեսարաններով (նվիրվում է Սոսե Թաթիկյանին)
Գ. Նիկոլ Փաշինյանի բունկերի սխեմայի քարտեզը, որտեղ հաջողացրել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին պահել օծանելիքը, ժամացույցը և համակարգիչը (նվիրվում է Դավիթ Ստեփանյանին)
Դ. Հայոց ցեղասպանության թեման ժխտելու և ցեղասպանության հիշողության դեմ գործելու գաղտնի հրահանգի բնօրինակը և տրված դրամաշնորհների նախահաշիվները՝ ստացված Բաքվից ու Անկարայից (նվիրվում է Հրանուշ Խառատյանին)
Ե. Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսության տարածքում ՀՀ քաղաքացի Բորիս Ավագյանի սպանությունը չբացահայտելու Նիկոլ Փաշինյանի գրավոր հրահանգը: (նվիրվում է մարդու իրավունքների ու Նիկոլի մազերի պաշտպաններին, ՀՀ մարդու իրավունքների կիսապաշտպանին ու ուժային կառույցների աչոններին):
Բա ո՞նց էիք մոռացել էս դրվագը, բա բիրդան աղա Օմեգային ու Սրտիկների տիրակալին հարցնեիք, ի՞նչ եղավ էդ գործը, ինչու՞ քրեական գործ չհարուցվեց տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ ու ՈՉ ՄԻ ՀԱՇՎԵՏՈՒ բացատրություն:
Ձերբակալվածներին բաց թողեք:
ՀԳ. Կարող են լինել համընկնումներ, որոնց համար պատասխանատվություն չեմ կրում»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան