Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 30 մարտի, 2026 թ.

«Ռոբերտ Քոչարյանի անձը մոտիվացնում է նույնիսկ պասիվ նիկոլականներին, որպեսզի Նիկոլին ընտրեն». Միհրան Հակոբյան

76
Այսօր, 18:48
«Ռոբերտ Քոչարյանի անձը մոտիվացնում է նույնիսկ պասիվ նիկոլականներին, որպեսզի Նիկոլին ընտրեն». Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ հաճախ են հարցնում՝ ի՞նչ ես ուզում Քոչարյանից, շատ ուղիղ պատասխանում եմ՝ ուզում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը 2026 թվականի հունիսի ընտրությանը չմասնակցի:
Դրա համար կա 4 պատճառ.
1. 2021-ին ընտրություններում Նիկոլին պարտված Ռոբերտ Քոչարյանը 2026-ի ընտրության շեմին որևէ նոր ասելիք և անելիք չունի: Քոչարյանն ինքն է խոստովանում, որ ընդդիմադիր ֆավորիտ առաջնորդը չէ:
2. Ռոբերտ Քոչարյանի անձը մոտիվացնում է նույնիսկ պասիվ ու լատենտ նիկոլականներին, որպեսզի վազեն ընտրատեղամաս ու Նիկոլին ընտրեն: Բացի Քոչարյանից որևէ այլ ընդդիմադիր նիկոլականներին չի մոտիվացնում:
3. Ընդդիմադիրների նկատմամբ իրավական «բեսպրեդելի» և Նիկոլի բռնաճնշումների վրա Արևմուտքի աչք փակելը կապված է միայն ու միայն Ռոբերտ Քոչարյանի գործոնի հետ: Հարցրեք Սողոմոնյան Վիկտորին, ինքը գիտի, թե ինչ աշխարհաքաղաքական բորշ է եփել Մոսկվայում:
4. Սոցիոլոգիական բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը չի հաղթահարելու 8 տոկոսի շեմը, իսկ սա նշանակում է՝ 5 տոկոս ձայն նվիրել Նիկոլին, ինչը բացարձակ հաղթանակ է բերելու Նիկոլին»:

Աղբյուրը`   Միհրան Հակոբյան