«ԱՄՆ-ն կվերցնի Իրանի հարստացված ուրանը, եթե համաձայնություն ձեռք բերվի». Թրամփ
![]() Եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն ձեռք բերվի, Վաշինգթոնը կվերցնի Թեհրանի հարստացված ուրանը։ Այս մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է Ուեսթ Փալմ Բիչի (Ֆլորիդա) օդանավակայանում՝ Թենեսի կատարած աշխատանքային այցից առաջ։ «Մենք չենք ուզում տեսնել միջուկային ռումբ, միջուկային զենք։ Նույնիսկ մոտիկից։ Մենք խաղաղություն ենք ուզում Մերձավոր Արևելքում։ Մենք ուզում ենք միջուկային փոշի։ Մենք դա ենք ուզում։ Եվ կարծում եմ, որ մենք այն կստանանք»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Մարտի 23-ին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում արդյունավետ բանակցություններ են վարել։ Այդ բանակցություններից հետո, նրա խոսքով, Վաշինգթոնը հինգ օրով դադարեցրել է Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները։ Այս հայտարարությունից հետո Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱՄՆ-ի հետ որևէ բանակցության առկայություն։ Նախարարության տվյալներով՝ Թրամփի մեկնաբանություններն էներգիայի գները իջեցնելու փորձ էին։ Անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան Tasnim-ին նաև ասել է, որ ԱՄՆ-ի նախագահը հետ է կանգնել կարևորագույն ենթակառուցվածքներին հարվածելու վերջնագրից, այն բանից հետո, երբ Իրանի ռազմական սպառնալիքները «իրական ուժ են ստացել»։ |

«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
6912:54
«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
7512:12
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայում գտնվող TeNet տվյալների կենտրոնին
10511:36
Վլադիմիրում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնն ամբողջությամբ անջատվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
9411:18
«Բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
9911:06
«Դիզելի գործարքը տնտեսական պղպղջակ է՝ ամերիկացի ընտրողի աչքերին թոզ փչելու». Արեգ Սավգուլյան
6410:48
