ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձը 31-ամյա Րաֆֆի Մանդալյանն է
94
Այսօր, 13:12
![]() «ԱրմԼուր»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ շենքը հրկիզած անձը 31-ամյա Րաֆֆի Կամոյի Մանդալյանն է, որն ապրում է Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասում: Նրա կալանքի միջնորդության որոշումը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին, որն էլ բավարարել է այն։ Դեպքից հետո ԱԱԾ շենքն ուժեղացված հսկողության տակ է։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչություն պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով: Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 6-ին ԱԱԾ շենքի վրա վառվող առարկաներ նետելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ |

«Հարկատուների գումարները պետք է ծառայեն քաղաքին, ոչ թե փոշիանան անորակ աշխատանքների վրա»․ Վահագն Սարոյան
2017:18
ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Թուրքիայի հարավ-արևելքից
6916:59
ՑԱՀԱԼ-ը հայտնել է Իրանի դեմ համաժամանակյա հարվածների շարք սկսելու մասին
9516:17
«Չենք կոտրվում, պայքարը շարունակվում է»․ Վահագն Չախալյանն ուղերձ է հղել
8815:48
«Նրանց ծերունական զառամախտը մի տեսակ ներքին պատկառանք է ներշնչում»․ Արեգ Սավգուլյան
6115:30
«Մնում ա՝ Նիկոլիս բախտն էլ բացվի»․ Արգիշտի Կիվիրյան
12514:54
