Ծեծկռտուք՝ ճանապարհը չզիջելու պատճառով
![]() Մարտի 6-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գվարդիայի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դիմաց մի քանի քաղաքացիներ քաշքշում են միմյանց և հնչեցնում հայհոյանքներ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Զոհրաբ Շ-ին, 69-ամյա Ռուբիկ Շ-ին, 39-ամյա Գևորգ Շ-ին, 37-ամյա Նվեր Շ-ին, Երևանի բնակիչ 17-ամյա Ա․ Տ-ին, Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Աղասի Ա-ին և Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Հովիկ Ս-ին։ Ոստիկանության Մարաշի բաժնում պարզվել է, որ Նվեր Շ-ն, Զոհրաբ Շ-ն, Ռուբիկ Շ-ն և Գևորգ Շ-ն ավտոմեքենան չզիջելու կապակցությամբ վիճաբանել են Ա․ Տ-ի, Աղասի Ա-ի և Հովիկ Ս-ի հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել միմյանց։ Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
