«Լիազորությունը չարաշահելու համար վարչապետն ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվի». լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
![]() «Դիլիջանում վարչապետն ուղիղ եթերում իր լիազորություններից դուրս ցուցում տվեց՝ «այս մարդու աղջկան չնշանակել մանկապարտեզի տնօրեն»․ դա համայնքի լիազորությունների սահմանում է։ Լիազորությունը չարաշահելու համար վարչապետն ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվի»,- այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողն հարցն ուղղեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ «Իսկ հիշո՞ւմ եք վարչապետը քանի անգամ ասաց, որ ես վարչապետ եմ և այդ հարցը վարչապետի տիրույթում չէ։ Իսկ երբ քաղաքացին գալիս և ասում է, որ սա արեք և լավ կլինի ձեր վիճակը այս համայնքում՝ այլ բան չէր մնում վարչապետին անել, քան ասել այն, ինչ ասել է»,- պատասխանեց նախարարը։ «Ինչ վերաբերում է լիազորությունների չարաշահմանը․ համայնքն արդեն իր լիազորություններն իրականացրել էր, նշանակել էր թեկնածու։ Լիազորությունների չարաշահումը ենթադրում է որպես արարք հետևանքի առկայությունը, այսինքն՝ հետևանքն ինչպիսին է եղել և դա պետք է էական վնասի տեսք ունենա։ Եթե դուք կգտնեք էական վնաս այդ արարքում, կխնդրեմ հաղորդում ներկայացնել»,- հավելեց Գալյանը։ |

«Նույնիսկ երբ թվում է՝ կանոններն այլ ելք չեն թողնում, փակուղիներ չկան»․ Հայկ Դերզյան
6503:06
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնվել է զենք չմատակարարել Իրանին
18100:14
«Պետք է ունենանք բարձր նշաձողով տնտեսական տեսլական, ոչ թե գայկեք ձգելով փող «քերելու» ռազմավարություն». Վահրամ Մարտիրոսյան
73Երեկ, 23:48
Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ
96Երեկ, 23:30
Ամերիկան պլանավորում է ևս մեկ ռազմական գործողություն
135Երեկ, 23:05
«Ֆիլմը դիտողները կհասկանան, թե իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել». Վարդան Հարությունյան (տեսանյութ)
127Երեկ, 21:12
